Քաղաքականություն

Էստոնիայի ԱԳ նախարարը պատմական քայլ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

2 րոպեի ընթերցում

Էստոնիայի ԱԳ նախարարը պատմական քայլ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ պատմական քայլ է համարում Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպման արդյունքներով երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էստոնիայի ԱԳ նախարարն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Պատմական քայլ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ես ողջունում եմ երկու կողմերի վճռականությունը, ԱՄՆ-ի առաջնորդությունը, ինչպես նաև ներգրավված այլ գործընկերների՝ ներառյալ Եվրամիության հետևողական ջանքերը։ Հիմա կարևոր է ամբողջությամբ և ժամանակին համաձայնեցված բոլոր քայլերի իրականացումը՝ ճանապարհ հարթելով տարածաշրջանում տևական խաղաղության համար»,- գրել է Ցահքնան։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում