Քաղաքականություն

Հիանալի է, երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին. Իտալիայի փոխվարչապետը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին

1 րոպեի ընթերցում

Հիանալի է, երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին. Իտալիայի փոխվարչապետը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին

Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։ 

«Գրեթե 40 տարվա զինված հակամարտությունից հետո, ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պատմական շրջադարձային պահ է և հույսի նշան։ Երբ դիվանագիտությունը փոխարինում է զենքին, դա միշտ հիանալի նորություն է։ Թող այս քայլը նաև լավ նախանշան լինի աշխարհի այլ պատերազմական գոտիների համար, հատկապես օգոստոսի 15-ին Ալյասկայում Թրամփի և Պուտինի միջև կայանալիք հանդիպման նախօրեին։ Այսօր, ավելի քան երբևէ, բոլորի հանձնառությունը պետք է լինի մեկ ուղղությամբ՝ խաղաղություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Իտալիայի փոխվարչապետի հայտարարության մեջ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում