Քաղաքականություն

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

1 րոպեի ընթերցում

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Կատարի Պետությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Կատարի արտաքին գործերի նախարարությունը։ 

Կատարը հույս է հայտնել, որ համաձայնագիրը համագործակցության նոր փուլ կհաստատի երկու երկրների միջև՝ հիմնված բարիդրացիության սկզբունքների վրա՝ դրանով իսկ իրականություն դարձնելով երկու ժողովուրդների ձգտումները խաղաղության, զարգացման և բարգավաճման հասնելու վերաբերյալ և ամրապնդելով  տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։ 

Կատարի Պետությունը նաև իր գնահատանքն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախաստորագրմանը հասնելու գործում ներդրած ջանքերի համար։ Կատարն աջակցություն է հայտել լարվածության թուլացմանն ու հակամարտությունները դիվանագիտական ուղիներով կարգավորելու, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մակարդակներում խաղաղության, զարգացման և բարգավաճման հիմքերի ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում