Վերանորոգվել և վերաբացվել է ՆԳՆ հաղորդակցության և իրազեկման վարչության ասուլիսների սրահը
1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում վերաբացվել է մամուլի ասուլիսների սրահը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ սրահը վերանորոգվել և տեխնիկապես վերազինվել է ԵՄ «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի աջակցությամբ։