Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետություն կներթափանցեն սառը օդային հոսանքներ, օգոստոսի 9-11-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-6 աստիճանով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Մեր երկրին արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ: Այդ սառը օդային հոսանքների ներթափանցումը կսկսվի վաղը՝ օգոստոսի 9-ին հետկեսօրյա ժամերից և կշարունակվի մինչև օգոստոսի 11-ը ներառյալ: Այսպիսով օգոստոսի 9-11-ն ընկած ժամանակահատվածում և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն այսօրվա համեմատ կնվազի մոտ 4-6 աստիճանով: Եվ արդեն օգոստոսի 11-ին հանրապետության ամենաշոգ հատվածներում՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում, Երևանում, գիշերային ժամերին նույնիսկ կզգանք զովություն»,-նշում է Սուրենյանը: 

Բացի այդ, օգոստոսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին հանրապետության առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, ամպրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 18 մ/վ արագությամբ: 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան