Ռուսաստան

ՌԴ-ում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ–ն

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ–ն

Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Սկոպան կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից:  

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում նշվում է, որ օգոստոսի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Սկոպան կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ իտալական տեղեկատվական տարածքում շարունակվող հակառուսական արշավի և պաշտոնական Հռոմի անհամաչափ արձագանքի համար՝ Իտալիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Ռուսաստանի դեմ ուղղված որոշ հայտարարությունների առնչությամբ: 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում