Զելենսկին Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ և քննարկել երկու երկրի դիրքորոշումների համակարգումը՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։

«Ուկրաինան և Գերմանիան հավասարապես տեսնում են պատերազմը հնարավորինս շուտ ավարտելու անհրաժեշտությունը՝ արժանապատիվ խաղաղությամբ, և այս պատերազմի ավարտի պարամետրերը կորոշեն Եվրոպայի անվտանգության պայմանները տասնամյակներ շարունակ։ Պատերազմը Եվրոպայում է, և Ուկրաինան Եվրոպայի անբաժանելի մասն է, մենք արդեն բանակցություններ ենք վարում Եվրամիությանը միանալու վերաբերյալ։ Հետևաբար, Եվրոպան պետք է մասնակից լինի համապատասխան գործընթացներին», - գրել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմ, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ բանակցություններ վարելու մասին քննարկումներին։

«Ուկրաինան չի վախենում հանդիպումներից և ակնկալում է նույն համարձակ մոտեցումը ռուսական կողմից։ Ժամանակն է ավարտել պատերազմը», - հավելել է Զելենսկին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ բանակցությունների եռակողմ ձևաչափը օրակարգում է։ Իր հերթին, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Թրամփի և Պուտինի հանդիպման վայրն արդեն համաձայնեցված է, սակայն հստակ ամսաթիվը դեռևս որոշված չէ։

Միացյալ Նահանգներ

Պուտինի և Թրամփի հանդիպման վայրը համաձայնեցված է. Ուշակով

Հայերեն Русский

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին