2025 թվականի հունվար-հունիսին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների աճ են ապահովել մի քանի ոլորտներ

1 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների առավել մեծ աճ է արձանագրվել էլեկտրականության, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հերթական ամփոփագրում։

Տնտեսական գործունեության այս տեսակների ծավալը նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ աճել է 11.5 տոկոսով: Ծավալների աճի ցուցանիշով երկրորդ տեղում է ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում տողում նշված տնտեսական գործունեության տեսակը՝ 1.1 տոկոս աճի ցուցանիշով: Աճի երրորդ ցուցանիշն ունի հանքագործական արդյունաբերությանը և բացահանքերի շահագործմանն առնչվող տնտեսական գործունեությունը՝ 0.6 տոկոս: Մինչդեռ, մշակող արդյունաբերությունում ծավալները կրճատվել են 19.1 տոկոսով:

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը 12.1 տոկոսով ցածր է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 1 տրլն 257 մլրդ 746.6 մլն դրամ։ Հունիսին մեկ ամսվա կտրվածքով աճել է 2.5 տոկոսով՝ կազմելով 226 մլրդ 899.7 մլն դրամ։ Ընդ որում, նախորդ տարվա հունիսի ցուցանիշից ցածր է եղել 1.2 տոկոսով։ 

Հայերեն 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ