Հայաստան

Հաստատվել է ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի կազմը

2 րոպեի ընթերցում

Հաստատվել է ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի կազմը

Երիտասարդության հետ համագործակցությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ Ներքին գործերի նախարարի 2025 թվականի օգոստոսի 6-ի հրամանով ձևավորվել է Նախարարին կից երիտասարդական խորհրդի կազմը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ վերոնշյալ խորհրդի կազմը ձևավորվել է երկփուլ գործընթացով․ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո անցկացվել է հարցազրույց՝ ապահովելով թափանցիկություն և հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների համար։ Մրցութային հանձնաժողովում ներգրավվել են ինչպես նախարարության և ենթակա կառույցների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ 

Երիտասարդական խորհրդի կազմում ընդգրկվել են Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներով հետաքրքրված ակտիվ երիտասարդներ, որոնց նախաձեռնողականությունն ու գործունեությունը համահունչ են նախարարության առաքելությանը։ 

Երիտասարդական խորհուրդը կդառնա հարթակ՝ երիտասարդներին հնարավորություն տալով արտահայտելու իրենց դիրքորոշումները, ներկայացնելու գաղափարներ և մասնակցելու ՆԳՆ կողմից իրականացվող օրենսդրական և այլ նախաձեռնություններին։ Խորհուրդը կմասնակցի նաև նախարարության բարեփոխումների շրջանակում անցկացվող քննարկումներին՝ նպաստելով խնդիրների լուծման նորարարական և համակարգային մոտեցումների մշակմանը։ 

ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի կազմին և հրամանին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://mia.gov.am/2025/08/06/60-2/ mia.gov.am

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում