Միացյալ Նահանգներ

Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Հնդկաստանի նկատմամբ՝ Ռուսաստանից նավթ գնելու համար

1 րոպեի ընթերցում

Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Հնդկաստանի նկատմամբ՝ Ռուսաստանից նավթ գնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանել Հնդկաստանի նկատմամբ, որը կգումարվի ավելի վաղ հայտարարված 25% մաքսատուրքին։ Նա այս քայլը պատճառաբանել է Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ նախագահի կատարողական հրամանագրում, որը հրապարակել է Սպիտակ տունը։

«Հնդկաստանի կառավարությունն այժմ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներմուծում է Ռուսաստանի Դաշնության նավթը։ Համապատասխանաբար, և համաձայն գործող օրենսդրության, Հնդկաստանից Միացյալ Նահանգների մաքսային տարածք ներմուծվող ապրանքները ենթակա են լրացուցիչ 25% տուրքի», - ասվում է հրամանագրում։

Նոր մաքսատուրքը պետք է ուժի մեջ մտնի 21 օրից, իսկ ավելի վաղ հայտարարված 25% մաքսատուրքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 7-ից։

Հնդկաստանի նկատմամբ նոր մաքսատուրքն այժմ ամենաբարձրն է ԱՄՆ-ի առևտրային գործընկերների շրջանում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում