Թրամփը հայտարարել է, որ աշխատում է ՌԴ-ի առևտրային գործընկերների դեմ հետագա պատժամիջոցների վրա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխատում է Ռուսաստանի առևտրային գործընկերների դեմ հնարավոր նոր երկրորդային պատժամիջոցների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:

«Մենք կտեսնենք ավելի շատ երկրորդային պատժամիջոցներ», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է ԱՄՆ-ն մաքսատուրքեր սահմանել Հնդկաստանի նկատմամբ, որը նավթ է գնում Ռուսաստանից, բայց ոչ՝ այլ երկրների նկատմամբ, որոնք նույն բանն են անում։

«Հնարավոր է, մենք դա կանենք (մաքսատուրքեր կսահմանենք մյուսների նկատմամբ)։ Մի քանի երկիր կա, դրանցից մեկը Չինաստանն է», - նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև հնարավոր է համարել Հնդկաստանի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքերի չեղարկումը, եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորվի։ 

«Մենք դա կորոշենք ավելի ուշ», - ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա մաքսատուրքերը կվերացնի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման դեպքում։

Միացյալ Նահանգներ

Թրամփը կարող է շուտով հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ

Հայերեն Русский