Իրավունք

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 700 մլն դրամը

1 րոպեի ընթերցում

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 700 մլն դրամը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է վառելիքի առուվաճառքով զբաղվող ընկերության կողմից առանց ապրանքների մատակարարման կեղծ հարկային հաշիվներ ստանալու և պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից՝ առանձնապես խոշոր չափերով՝ 700 մլն ՀՀ դրամը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում