Մասնավոր կազմակերպություններին թույլատրվել է մարդասիրական օգնություն հասցնել Գազա

1 րոպեի ընթերցում

Իսրայելը կրկին թույլատրել է մասնավոր կազմակերպություններին մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունից հավելել են, որ բեռները նախքան Գազայի հատված մուտք գործելը կենթարկվեն խիստ վերահսկողության։

«Որոշման նպատակն է ավելացնել Գազայի հատված հասնող մարդասիրական օգնության ծավալը՝ միաժամանակ նվազեցնելով կախվածությունը ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող օգնության մատակարարումներից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության և Իսրայելի անվտանգության մարմինների հետ համակարգված աշխատանքի արդյունքում։

Լրացուցիչ ներմուծման համար թույլատրված ապրանքների թվում են առաջին անհրաժեշտության ապրանքները, մանկական սնունդը, մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև հիգիենայի պարագաները։ Մատակարարված ապրանքների վճարումը կիրականացվի բացառապես բանկային փոխանցմամբ՝ իսրայելական կողմի հսկողության ներքո։

 

 

 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա