Երևանում և մարզերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքում oգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, նշելով նաև, որ քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ապրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օգոստոսի 5-10-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հայերեն Русский

Երևանում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց

Ալեն Սիմոնյանն ու «Save Armenia»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը

Ղարաբաղից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր

Իրականությո՞ւն, թե՞ խեղաթյուրված ճշմարտություն. «Գոյ» թատրոնը «Խելագարը» ներկայացմամբ ազդարարեց վերադարձը

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան միացել է Հայաստանի 170 բնակավայր

Զոլաքարում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության»

Ղարաբաղից տեղահանվածների աշխատանքի, բնակապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ քննարկում