Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա տուժած
1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 4-ին ժամը 00:33-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանակ ծրկարարները պարզվել են՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
«VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։