Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

2 րոպեի ընթերցում

Հեղինակավոր Forbes ամսագրում օգոստոսի 1-ին հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։

Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ ընդունելիս առաջնայինը պետք է լինի ոչ թե առկա ռեսուրսների գնահատումը, այլ այն, թե որքանով է երկիրը ունակ ստեղծելու անհրաժեշտ հիմքեր՝ կայուն տեխնոլոգիական զարգացման համար։

Այս համատեքստում Հայաստանը ներկայացվում է որպես երկիր, որն այսօր գուցե չունի ժառանգական արտադրական հզորություններ (legacy foundries), սակայն ունի հուսալի ատոմային էներգիա, ռազմավարական հանքային պաշարների հասանելիություն և խոր արմատներ ունեցող հարուստ ինժեներական ավանդույթներ։ Նախարարի համոզմամբ՝ հենց այս բաղադրիչներն են, որ ստեղծում են ապագայի վրա հիմնված վստահելի հիմք՝ տեխնոհամակարգերի զարգացման համար։

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև NVIDIA և Firebird ընկերությունների կողմից Հայաստանում հայտարարած 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծին, որը, նախարարի խոսքով, վկայում է այն մասին, թե ինչպես են տեխնոլոգիական ոլորտի առաջատարները վստահություն ցուցաբերում Հայաստանի նկատմամբ՝ որպես ապագայի տեխնոհաբ։

Հայերեն English

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ