Մշակույթ

Ջենիֆեր Լոպեսն արդեն Երևանում է

1 րոպեի ընթերցում

Ջենիֆեր Լոպեսն արդեն Երևանում է

Համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը, որի երևանյան մենահամերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, ժամանել է Հայաստան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, որ երգչուհուն դիմավորում եմ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Ավելի վաղ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը զբաղվում է մենահամերգի կազմակերպմամբ, հայտնել էր, որ համերգի այցելուներից միայն 15 հազարն արտերկրից է, և դա է պատճառը, որ մոտակա օրերին Երևանում ազատ հյուրանոց չկա։ Հայաստան ժամանած հյուրերի մի մասն էլ տեղակայվում է Ծաղկաձորի ու Սևանի հյուրանոցներում։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում