Մշակույթ

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին արտերկրից 15 հազար երկրպագու կմասնակցի

1 րոպեի ընթերցում

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին արտերկրից 15 հազար երկրպագու կմասնակցի

Համաշխարհային ճանաչում վայելող փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգին  միայն արտերկրից 15 հազար երկրպագու կմասնակցի:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը զբաղվում է մենահամերգի կազմակերպմամբ:

«Համերգի այցելուներից միայն 15 հազարն արտերկրից է: Դա է պատճառը, որ մոտակա օրերին Երևանում ազատ հյուրանոց չկա։ Հայաստան ժամանած հյուրերի մի մասն էլ տեղակայվում է Ծաղկաձորի ու Սևանի հյուրանոցներում։ Բագրատաշենի անցակետում Հայաստան այցելողների մեծ հոսք կա, ինչը խցանումների պատճառ է դարձել»,-նշում են ընկերությունից: 

Ջենիֆեր Լոպեսի համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում