Պետական բուհերում 25 մասնագիտության գծով դիմորդներ չկան

2 րոպեի ընթերցում

Հանրապետությունում այս տարի անցկացված ընդունելության քննությունների հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել 10 հազար 970 դիմորդ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ նրանցից 1923-ն ընդունվել է անվճար, մնացածը՝ վճարովի։ 

«Ասեմ, որ մասնագիտությունների ընտրության առումով պատկերն առանձնապես չի փոխվել։ Իրավագիտությունը, տնտեսագիտությունը, միջազգային հարաբերությունները, բժշկական մասնագիտությունները շարունակում են բավական պահանջված մնալ»,-ասաց Կարո Նասիբյանը։ Նրա խոսքով՝ մի միտում է նկատվում, որի համաձայն հիմնական փուլով դրական գնահատականներով մրցույթից դուրս մնացած դիմորդները լրացուցիչ  փուլում տեսնում էին, թե որ մասնագիտության գծով դիմորդ չի եղել, ու հոսքը գնում էր այդ կողմ։ 

«Այսինքն՝ ստացվում է, որ ընտրությունը կատարվում է ոչ թե մասնագիտական նախասիրությամբ, այլ զուտ հիմքում լինում է «այնքան որ ընդունվենք» միտումը։ Կարծում եմ, որ այստեղ մեծ անելիք ունեն մասնագիտական կողմնորոշման կենտրոնները, բուհերը»,-ասաց Կարո Նասիբյանը։ 

Հիմնական փուլի արդյունքում ինչպես տարիներ շարունակ, այս անգամ ևս ամենաշատ ընդունելությունն ունի ԵՊՀ-ն, որին հաջորդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ճարտարապետության և շինարարարության ազգային համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը։  

Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ այս տարի պետական բուհերում 25, իսկ ոչ պետական բուհերում 96 մասնագիտության գծով դիմորդներ չկան։ Օրինակ՝ մեխանիկական համակարգերի քոմփյութերային նախագծում, մեքենասարքավորումների ճարտարագիտություն, պարենամթերքների տեխնոլոգիա, բույսերի պաշտպանություն, անտառային տնտեսություն և այլն։ Ոչ պետական բուհերում նույնիսկ տեղեր են թափուր մնացել հոգեբանության, իրավագիտության, ֆինանսների, ինֆորմատիկայի գծով։ 

Հայերեն

«ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի

Սի Ծինփինը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 280 չվերթ է չեղարկվել

Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին

Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն

Նոր ուստարվա մեկնարկի առթիվ՝ դպրոցներում և հարակից տարածքներում Պարեկային ծառայությունն իրականացվելու է շրջիկ և ստացիոնար կարգախմբերով

Գյումրու Սայաթ-Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության

«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները