Դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ևս մեկ նախկին պետից բռնագանձել անշարժ գույք, ֆինանսական միջոցներ
1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 1 բնակելի տուն
- 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք
- Ավելի քանի 415 միլիոն դրամ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց: