Պապիկյանը շնորհավորել է իր գործընկերոջը Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի կազմավորման 98-րդ տարեդարձի առթիվ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի կազմավորման 98-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սուրեն Պապիկյանը նշել է X- իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական ազատագրական բանակին՝ կազմավորման 98-րդ տարեդարձի կապակցությամբ: Վստահ եմ, որ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև հաստատված գործընկերության մթնոլորտը կշարունակի ծառայել մեր երկու երկրների ընդհանուր շահերին»,- գրել է ՀՀ պաշտպանության նախարարը։
I extend my warmest congratulations to You & the People’s Liberation Army of 🇨🇳 on the 98th Anniversary of its Founding. I am confident that the spirit of partnership established btwn 🇦🇲 & 🇨🇳 in the defence sphere will continue to serve the shared interests of our two countries. pic.twitter.com/dMFqc5WceI
— Suren Papikyan (@papikyan_suren) August 1, 2025