Կամչատկայում մոտ 120 հետցնցում է գրանցվել վերջին օրվա ընթացքում

1 րոպեի ընթերցում

Հուլիսի 30-ի տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո մոտ 120 հետցնցում է տեղի է ունեցել Կամչատկայում վերջին օրվա ընթացքում: Երկրամասի բնակավայրերում դրանցից մի քանիսը զգացվել են մինչև 5 բալ ուժգնությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների տարածաշրջանային Գլխավոր վարչությունը:

«Մեկ օրում տեղի է ունեցել 120 հետցնցում՝  3,5-ից մինչև 6,7 մագնիտուդով: Բնակավայրերում դրանց մի մասն զգացվել 2-ից մինչև 5 բալ ուժգնությամբ», - հաղորդում է գերատեսչությունը:

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրամասում սեյսմիկ ակտիվությունը նվազում է, թեև առաջվա նման մնում է բարձր: Հուլիսի 30-ի 8,8 մագնիտուդով երկրաշարժից հետո հետցնցումների գործընթացը, կանխատեսումների համաձայն, կտևի մի քանի ամիս:

Հուլիսի 30-ի առավոտյան Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել հուժկու երկրաշարժ: Այն եղել է հզորագույնը 1952 թվականից ի վեր: Ուժգին ցնցումներ են զգացվել նաև Սևերո-Կուրիլսկում, ինչից հետո եղել են ցունամիի ալիքներ: Կատարվել են մարդկանց տարհանումներ: Երկրաշարժը նաև առաջացրել է Խաղաղ օվկիանոսում ցունամի, որի սպառնալիքի մասին հայտարարել են Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆիլիպինների և այլ երկրների իշխանությունները:

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին