Հայաստան

Առողջապահության նախարարը մեկնում է արձակուրդ

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարը մեկնում է արձակուրդ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օգոստոսի 4-22-ը ներառյալը կլինի արձակուրդում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ավանեսյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ որոշում է ստորագրել: 

Արձակուրդում գտնվելու ընթացքում Անահիտ Ավանեսյանի 2025 թվականի օգոստոսի 4-10-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, օգոստոսի 11-17-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, իսկ օգոստոսի 18-22-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում