Fastex-ը Sevan Startup-ին ներկայացրել է իր վերջին Web3 նորարարական լուծումները

2 րոպեի ընթերցում

Fastex էկոհամակարգն  այս տարի ևս իր մասնակցությունն է ունեցել հայաստանյան խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ Sevan Startup Summit 2025-ին, որը տեղի է ունեցել հուլիսի 21-26-ը Sevan Festival City-ի տարածքում։ Միջոցառումը մեկ հարկի տակ մեկ շաբաթով համախմբել էր ստարտափերների, ներդրողների և ոլորտով հետաքրքրվողների։ Fastex-ը միջոցառմանը ներկայացել է իր տարբեր պրդուկտներով  և տեխնոլոգիական բազմաթիվ լուծումներով։ 

Startup Summit 2025-ի ընթացքում Fastex-ը նախաձեռնել էր տարբեր ինտերակտիվ միջոցառումներ՝ ներգրավելով ոչ միայն մասնագետներին, այլև ոլորտի նորեկներին։

Այցելուներն առաջիններից են հնարավորություն ստացել փորձարկելու Fastex Exchange-ում հասանելի FastFlip խաղային լուծումը։

Fastex-ը միջոցառման յոթ օրերի ընթացքում իրականացրել է տեղեկատվական հանդիպումների շարք, որի ընթացքում ներկայացվել են էկոհամակարգի վերջին ձեռքբերումները, այդ թվում՝ «Fast Shift-ի և Ֆասթ Բանկի» լուծումների հետ նոր ինտեգրացիաները։

Հուլիսի 24-ին Fastex-ի Web3 ծրագրի ղեկավար Պավել Արամյանը ներկայացրել է FTN-ի զարգացման հեռանկարները, պատմել Bahamut բլոկչեյնի կարևոր թարմացումների և Web3 վերջին միտումների մասին: Fastex-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Նիկո Նիկոյանը #campfiretalk ձևաչափով հանդիպման ընթացքում  խոսել է էկոհամակարգի պրոդուկտների, գործող առաջարկների և նոր նախագծերի մասին: 

Fastex-ի մասնակցությունը Startup Summit-ին ևս մեկ անգամ ընդգծում է տեխնոլոգիական աշխարհում էկոհամակարգի հաստատուն դիրքերը և դրա առաքելությունը բլոկչեյն տեխնոլոգիաների հանրայնացման գործընթացում։

Fastex-ը կշարունակի իր ներդրումն ունենալ հայաստանյան զարգացող տեխնոլոգիական աշխարհում՝ կիրառելով Web3-ի ամբողջ ներուժը։ 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում