Թուրքիա

Ղազախստանը կավելացնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանումը մինչև 1,7 միլիոն տոննա

2 րոպեի ընթերցում

Ղազախստանը կավելացնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանումը մինչև 1,7 միլիոն տոննա

Ղազախստանը նախատեսում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանումը 2024 թվականի 1,4 միլիոն տոննայից  2025 թվականին հասցնել մինչև 1,7 միլիոն տոննայի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ  մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Եռլան Ակենժենովը:

«(Արտահանման) ավելացումը նախատեսվում է արդեն 2025 թվականին: Եթե մենք անցյալ տարի այդ ուղղությամբ փոխադրել ենք մոտ 1,4 միլիոն տոննա, ապա 2025 թվականին նախատեսում ենք փոխադրել մոտ 1,7 միլիոն տոննա», - ասել է Ակենժենովը՝ պատասխանելով այդ նավթամուղով նավթի մատակարարումների վերաբերյալ հարցին:

Նրա խոսքով՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին Ղազախստանն այդ երթուղով փոխադրել է 800 հազար տոննա նավթ:

Ավելի վաղ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ղազախստանի և Թուրքիայի ղեկավարներ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 29-ին Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով արտահանման ավելացման հարցը: Ղազախստանի նախագահը նաև Թուրքիայի ընկերություններին հրավիրել է մասնակցելու այն նախագծերին, որոնք ուղղված են էլեկտրաէներգիայի դեֆիցիտի պակասեցմանը: 

2022 թվականին Տոկաևը հանձնարարել է ավելացնել նավթի փոխադրման ծավալն Անդրկասպյան միջանցքով: Ղազախստանի «Ղազմունայգազ» ընկերությունը և Ադրբեջանի «SOCAR»-ը կնքել են համաձայնագիր, որը նախատեսում է տարեկան 1,5 միլիոն տոննա նավթի փոխադրում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում