Չինաստան

Չինաստանում անբարենպաստ եղանակային պայմանների զոհ է դարձել առնվազն 60 մարդ

1 րոպեի ընթերցում

Չինաստանում անբարենպաստ եղանակային պայմանների զոհ է դարձել առնվազն 60 մարդ

Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով նախորդ շաբաթ Չինաստանի հյուսիսում մահացել է առնվազն 60 մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Պեկինի փոխքաղաքապետ Սիա Լինմաոն հայտնել է, որ մայրաքաղաքում հեղեղումների զոհ է դարձել 44 մարդ, 9-ը համարվում են անհետ կորած։ Զոհերի զգալի մասը՝ 31 մարդ, Պեկինի Միյուն նահանգի տարեցների խնամքի կենտրոնի շահառուներ են։

Զոհեր կան մյուս նահանգներում ու քաղաքներում ևս։

Չինաստանում հորդառատ անձրևները սկսվել են մեկ շաբաթ առաջ։ Պեկինի Միյուն թաղամասում տեղումների քանակը հասել է մինչև 573.5 մմ-ի։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում