Աշխարհ

Բրազիլիայի նախագահն անընդունելի է համարում ԱՄՆ-ի միջամտությունը երկրի դատական համակարգին

2 րոպեի ընթերցում

Բրազիլիայի նախագահն անընդունելի է համարում ԱՄՆ-ի միջամտությունը երկրի դատական համակարգին

ԱՄՆ-ի իշխանությունների միջամտությունը Բրազիլիայի դատական համակարգին անընդունելի է. երկիրը կպաշտպանի սեփական ինքնիշխանությունը և կփնտրի նոր գործընկերներ համագործակցության համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է հարավամերիկյան հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորայսի նկատմաբ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանումից հետո:

«Բրազիլիան ինքնիշխան և ժողովրդավարական երկիր է, որը հարգում է մարդու իրավունքները։ ԱՄՆ վարչակազմի միջամտությունը բրազիլական արդարադատությանն անհանդուրժելի է», - գրել է պետության ղեկավարը X-ում։

Նախագահը  չհիմնավորված է համարել «քաղաքական փաստարկների օգտագործումն» ԱՄՆ բրազիլական արտահանման 50%-ի չափով մաքսատուրքերի  սահմանման համար: «Բրազիլիայի դեմ ձեռնարկված միջոցները քաղաքական դրդապատճառներ ունեն և ուղղված են ազգային ինքնիշխանության և երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջ պատմության դեմ», - ընդգծել է Լուլա դա Սիլվան: 

Բրազիլիայի ղեկավարը հավելել է, որ երկիրն «առաջվա նման պատրաստ է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առևտրային ուղղությունների շուրջ», սակայն կօգտագործի բոլոր միջոցներն իր ինքնիշխանության  պաշտպանության և նոր գործընկերների որոնման համար։ 

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել դի Մորայսի դեմ՝ Բրազիլիայի 2019-2022թթ․ նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ դատավարության և ամերիկյան ընկերությունների դեմ հետաքննության շարունակման  համար։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում