Քաղաքականություն

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Լատվիայի ԱԳՆ-ի խորհրդարանական քարտուղարի հետ

2 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Լատվիայի ԱԳՆ-ի խորհրդարանական քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարության խորհրդարանական քարտուղար Արտյոմս Ուրսուլսկիսի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան  և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության խորացման հեռանկարները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանի կառավարության կողմից իրականացվող գործողությունները, մտքեր են փոխանակվել հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի վերաբերյալ: Շեշտվել է նաև Հայաստանի ու Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ձևաչափով հետագա երկխոսության կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ: Վահան Կոստանյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում