Քաղաքականություն

Անգոլայում անկարգությունների հետևանքով զոհվել է 22 մարդ

2 րոպեի ընթերցում

Անգոլայում անկարգությունների հետևանքով զոհվել է 22 մարդ

Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, վիրավորվել՝ 197-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Jornal de Angola-ն՝ վկայակոչելով Անգոլայի ներքին գործերի նախարար Մանուել Հոմեմի հայտարարությունը՝ Հանրապետության նախագահ Ժոաո Լուրենսոյի նախագահությամբ անցկացված Նախարարների խորհրդի նիստի ժամանակ։

«Մահացածների թվում կա ազգային ոստիկանության մեկ աշխատակից։ Եվս 197 մարդ վիրավորվել է։ 1214 մարդ ձերբակալվել է թալան կատարելու կասկածանքով»,- ասել է Հոմեմը։

Նա նաև հավելել է, որ ցույցերն առավել ինտենսիվ են եղել Լուանդա, Ուիլա, Ուամբո և Իկոլո Բենգո նահանգներում։ Հոմեմը հայտնել է, որ Անգոլայի անվտանգության ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ ամեն ինչ հասարակական կարգը պահպանելու համար։

Լուանդայում անկարգություններ են տեղի ունեցել հուլիսի 28-29-ին՝ հակակառավարական ցույցերի ժամանակ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին բենզինի և դիզելային վառելիքի գների իջեցում, որոնք բարձրացել էին կառավարության կողմից վառելիքի սուբսիդիաների չեղարկման հետևանքով:

Լուանդայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ թալանվել է 60-ից ավելի խանութ և բանկի մասնաճյուղ: Քաղաքի ենթակառուցվածքները զգալիորեն վնասվել են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում