Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարն Իտալիայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարն Իտալիայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը:

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- նշել է ԱԳ նախարարությունը:

Հաղորդվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Իտալիայի միջև բազմակողմ հարթակներում համագործակցության վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում