Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Գերմանիայի ԱԳՆ պետնախարարն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Գերմանիայի ԱԳՆ պետնախարարն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությանը

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Ֆլորիան Հահնին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների օրակարգին՝ ընգծելով դրանց նոր խթան տալու համար երկկողմ փոխայցելությունների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել տնտեսական, մշակութային և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում փոխգործակցությանը: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Գերմանիայի ԱԳՆ պետնախարարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր արևելքում առկա իրավիճակի շուրջ, քննարկել բազմակողմ հարթակներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում