Հայաստան

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 30-ին ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից՝ մատնանշելով հնարավոր համագործակցության ուղիները՝ սկսած առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումից ու էներգետիկ ոլորտի բազմազանեցումից մինչև պաշտպանական ոլորտում հնարավոր համագործակցություն:

Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և վերահաստատել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունն ու ջանքերը:

Հարց ու պատասխանի ընթացքում Ա.Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և ընդգծել դրա կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական զարգացմանը նպաստող գործոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում