Իրավունք

Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում օտարված հողամասի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում օտարված հողամասի նկատմամբ

Կոտայքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 1 միլիոն 255 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 483 միլիոն 500 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից,  նշելով, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») բնության հուշարձան հանդիսացող տարածքում օտարված՝ 0.10519 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ (հողամասի նկատմամբ 

Դատախազությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնելու աշխատանքներն ընթացքի մեջ են):        

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում