Կրթություն

«Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագիրը. Սիսիանում կկառուցվի ագրոդրոնների ուսուցման կենտրոն

1 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» հիմնադրամի նոր ծրագիրը. Սիսիանում կկառուցվի ագրոդրոնների ուսուցման կենտրոն

Ըստ «Իմ Քայլը» և «Իզմիրլյան» հիմնադրամների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում կկառուցվի նորարարական ագրոդրոնների ուսուցման կենտրոն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ Քայլը» հիմնադրամից, ծրագրի նպատակն է կառուցել  միջազգային չափորոշիչներին համապատասխան ագրոդրոնների կենտրոն` զարգացնելու համար խելացի գյուղատնտեսությունը` ընդգրկելով վերջինիս բոլոր ոլորտները: Կենտրոնում հնարավոր կլինի ուսումնական կարճաժամկետ ծրագրերով վերապատրաստել թե՛ բուհերի ուսանողներին, թե՛ գործող ֆերմերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր պարզապես հետաքրքրված են ագրոդրոնների կիրառմամբ՝ գյուղատնտեսության արդիականացման նպատակով։

Դասավանդվող ծրագրերը մշակվելու են «Իմ Քայլը» հիմնադրամի և ՀԱԱՀ-ի համագործակցությամբ՝ տեղայնացնելով միջազգային առաջավոր փորձը։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում