Կոլումբիայի նախկին նախագահ Ուրիբեին մեղավոր են ճանաչել վկային կաշառելու մեջ

2 րոպեի ընթերցում

Կոլումբիայի դատարանը երկրի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին մեղավոր է ճանաչել վկային կաշառելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, որն El Tiempo-ի կայքում հետևել է նիստին:

«Կարելի է հանգել եզրակացության՝ համանման դատախազության դիրքորոշմանը, որ քրեորեն պատժելի արարքը՝ վկա Խուան Գիլիերմո Մոնսալվեին կաշառելու հարցով քրեական վարույթի շրջանակներում, ապացուցված է», - ընթերցել է վճիռը դատավոր Սանդրա Էրեդիան:

Ուրիբեն նաև մեղավոր է ճանաչվել արդարադատության մարմիններին խաբելու մեջ: Ինչպես հայտարարվել է նիստում, դատարանը քաղաքական գործչի նկատմամբ պատիժը կհրապարակի օգոստոսի 1-ին: Էրեդիայի խոսքով՝ 73-ամյա Ուրիբեն կկարողանա բանտարկությունը տնային կալանքով փոխարինման հույս ունենալ: Կոլումբիայի նախկին նախագահը ժխտում է իր մեղքը: Նրա փաստաբաններն արդեն հայտարարել են, որ կբողոքարկեն վճիռը:

2012 թվականին Ուրիբեն բողոք է ներկայացրել սենատոր Իվան Սեպեդայի դեմ, որին մեղադրել է իր դեմ ցուցմունքները կեղծելու մեջ: Սակայն դատարանը հետաքննություն է սկսել հենց իր՝ նախկին նախագահի նկատմամբ։ Ըստ հետաքննության վարկածի՝ նա կաշառել է վկաներին՝ Սեպեդայի դեմ ցուցմունքներ տալու համար, որը Ուրիբեին մեղադրել է ռազմականացված  խմբավորումների և թմրավաճառների հետ կապեր ունենալու մեջ։

Ուրիբեն նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2002-2010 թվականներին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դատապարտել է Կոլումբիայի դատարանի վճիռը՝ այն անվանելով քաղաքականացված:

Հայերեն English

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը