Մշակույթ

«Ավատար. կրակ և մոխիր» ֆիլմի պաշտոնական թրեյլերն արդեն համացանցում է

1 րոպեի ընթերցում

«Ավատար. կրակ և մոխիր» ֆիլմի պաշտոնական թրեյլերն արդեն համացանցում է

Disney-ը հրապարակել է օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար. կրակ և մոխիր» ֆիլմի թրեյլերը։ Նախորդ շաբաթ կինոթատրոններում ֆիլմի թիզերի բացառիկ ցուցադրությունից հետո կադրերի արտահոսք է եղել։ Հավանաբար, այդ հանգամանքն է նպաստել, որ թրեյլերը հրապարակվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Hollywood Reporter-ը։

«Ավատար. կրակ և մոխիր» ֆիլմն ընդլայնում է Պանդորայի գեղեցիկ աշխարհը և ներկայացնում երկու նոր կլանների՝ Քամու առևտրականներին և Մոխրի մարդկանց։

Առաջին «Ավատար»-ը, որը թողարկվել է 2009 թվականին, դարձել է բոլոր ժամանակների ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը՝ համաշխարհային վարձույթով վաստակելով 2.9 միլիարդ դոլար։ Կինոնկարի հաջորդ մասը՝ «Ջրի ճանապարհը», որը երկրպագուներին է  ներկայացվել 2022 թվականին, զբաղեցրել է բոլոր ժամանակների երրորդ ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմի վարկանիշային աղյուսակը (2.3 միլիարդ դոլար)։

«Ավատար. կրակ և մոխիր» ֆիլմը կթողարկվի դեկտեմբերին: Ռեժիսորը նշել է, որ այն ավելի երկար կլինի, քան «Ջրի ճանապարհը», որը տևել է երեք ժամ 12 րոպե։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում