Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, կարկուտ
1 րոպեի ընթերցում

Հայաստանում հուլիսի 26-ին, 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից՝ չբացառելով նաև կարկուտի հնարավորությունը:
Հուլիսի 27-ին, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևանում հուլիսի 26-ին, 28-29-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կնվազի ևս 1-2 աստիճանով, հուլիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։