Աշխարհ

Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ

1 րոպեի ընթերցում

Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ

Պերուի կենտրոնական մասում գտնվող Խունին շրջանում տեղի է ունեցել ավտոբուսի վթար, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Խունինի տարածաշրջանային առողջապահության վարչության պետ Կլիֆոր Կուրիպակոյի հայտարարությանը։

«Մենք տեղեկություններ ունենք 18 զոհի մասին, որոնցից 16-ը մահացել են ավտոբուսում, իսկ ևս երկուսը՝ հիվանդանոցում»,-Կուրիպակոյի խոսքերն է մեջբերել RPP ռադիոն։ 

Ռադիոկայանի տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 30 մարդ։ Լիմայից Լա Մերսեդ քաղաք ուղևորվող ավտոբուսը ընկել է լանջից։ Հաղորդվում է, որ դեպքի հանգամանքները քննվում են։

Ավելի վաղ RPP ռադիոկայանը հայտնել է 15 զոհի և 27 վիրավորի մասին։ Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 66 ուղևոր։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում