Թաիլանդն արձագանքել է Կամբոջայի հետ հրադադարի վերաբերյալ Մալայզիայի առաջարկին
2 րոպեի ընթերցում

Թաիլանդի թագավորական կառավարությունը շնորհակալություն է հայտնել Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմին հրադադարի առաջարկի համար, որին Թաիլանդը սկզբունքորեն լիովին համաձայն է և կքննարկի այն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Թաիլանդի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ։
«Այնուամենայնիվ, պետք է նշել, որ կամբոջական ուժերը շարունակել են հարձակումները Թաիլանդի տարածքի վրա ամբողջ օրվա ընթացքում։ Ցանկացած հրադադար պետք է հիմնված լինի տեղում առկա համապատասխան պայմանների վրա։ Թաիլանդը առաջնահերթություն է տալիս քաղաքացիական բնակչության անվտանգությանը։ Այս պահին Կամբոջայի գործողությունները ցույց են տալիս բարի կամքի բացակայություն և շարունակում են վտանգել քաղաքացիական բնակչությանը։ Թաիլանդի թագավորական կառավարությունը պարտավոր է հնարավորինս լիարժեք պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր ժողովրդին»,- ասված է գրառման մեջ։
The Royal Thai Government wishes to thank Prime Minister @anwaribrahim for the offer of a ceasefire, which Thailand fully agrees with in principle and will consider. However, it must be stated that throughout the day, Cambodian forces have continued their indiscriminate attacks…
— กระทรวงการต่างประเทศ | MFA of Thailand (@MFAThai) July 25, 2025