Տնտեսություն

Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի հետ առևտրաշրջանառության կրճատմամբ․ Օվերչուկ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի հետ առևտրաշրջանառության կրճատմամբ․ Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնությունը մտահոգված է Հայաստանի Հանրապետության հետ առևտրաշրջանառության կրճատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը լրագրողների հետ զրույցում։

Օվերչուկը հայտնել է, որ Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկման թեմաներից է եղել նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը։ 

«Մենք քննարկել ենք առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իհարկե, մենք մտահոգված ենք երկու երկրների միջև առևտրի կրճատմամբ։ Մենք քննարկել ենք, թե ինչ է պետք անել իրավիճակը բարելավելու համար»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը՝ հավելելով, որ հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում ռուսական ներդրումներին վերաբերող հարցեր։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում