Ռուսաստանում կործանված ինքնաթիռը 2018-ից ի վեր չորս ավիամիջադեպի մեջ է հայտնվել

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Ամուրի մարզում հուլիսի 24-ին կործանված An-24 ինքնաթիռը 2018 թվականից ի վեր 4 ավիամիջադեպի մեջ է հայտնվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

Մասնավորապես, 2018 թվականին տվյալ ինքնաթիռը վնասվել է թռիչքուղուց դուրս գալու ժամանակ։ Օդանավը բախվել է լուսարձակող սյանն ու վնասել ձախ թևը։ Այդ ժամանակ ինքնաթիռում գտնվող 24 անձանցից ոչ մեկ չէր տուժել։ 

Բացի այդ, 2022 թվականի ապրիլին Իրկուտսկ-Բոդայբո չվերթն իրականացնելու ժամանակ գործել է «Սիբիր» ավիաընկերության ինքնաթիռին վտանգավոր մոտեցման մասին նախազգուշական համակարգը։

2022 թվականի մայիսին ինքնաթիռը չվերթի իրականացման ժամանակ վերադարձել է օդանավակայան՝ գեներատորի խափանման պատճառով։

Իսկ արդեն 2025 թվականի մարտին Իրկուտսկ-Կիրենսկ չվերթի իրականացման ժամանակ օդանավի անձնակազմը ռադիոընդունիչներից մեկի խափանման պատճառով խնդրել է վերադառնալ կայանատեղի։

Ռուսաստան

Ռուսական կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են

Ամուրի մարզպետ Վասիլի Օրլովը պաշտոնապես հայտարարել է, որ հուլիսի 24-ին կործանված ինքնաթիռում եղել է 49 մարդ՝ 43 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Վթարի հետևանքով բոլոր ուղևորները զոհվել են։

Ռուսական կողմից հայտնել են, որ որպես ինքնաթիռի կործանման նախնական պատճառ է դիտարկվում անձնակազմի կողմից սխալը վատ տեսանելության պայմաններում վայրէջքի փորձի ժամանակ։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը մի խումբ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները Ծոցի երկրների շուկաներում

Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները

Հայաստանի էկոնոմիկայի և Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարները քննարկել են համագործակցության հնարավորությունները

Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»

Բուլղարիան Ժնևում մասնակցել է կին առաջնորդներին նվիրված ֆոտոցուցահանդեսի. BTA

Թուրքիան Իսրայելի իշխանություններին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու և քարոզչության միջոցով օրակարգը փոխելու փորձերի մեջ

Թրամփը ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Զելենսկին ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Էրդողանը հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ