Իրավունք

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում:

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաձիգ, ատրճանակ, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի 1-ական նռնակ, ԱԿՄ ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտով և նույն տրամաչափի 192 փամփուշտ:

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում