Հայաստանը Գերմանիային է հանձնել բնակարանային գողություն կատարելու մեջ մեղադրվողին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը և բնակարանային գողություն կատարելու մեջ մեղադրվողին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն կատարելու մեջ մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարդացեք հոդվածը` English