Իրանը դադարեցրել է ուրանի հարստացման գործընթացը, սակայն չի հրաժարվի դրանից. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանում ուրանի հարստացում առայժմ չի իրականացվում միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո, սակայն Թեհրանը  մտադիր չէ հրաժարվել այդ գործընթացից՝ այն համարելով ազգային հպարտության հարց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս դիրքորոշումը հայտնել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այժմ այն դադարեցված է, քանի որ, այո, լուրջ վնաս է հասցվել։ Դրա հետ մեկտեղ, ակնհայտ է, մենք չենք կարող հրաժարվել հարստացումից, քանի որ դա մեր գիտնականների նվաճումն է։ Դեռ ավելին, դա ազգային հպարտության հարց է։ Հարստացումը շատ թանկ է մեզ համար», - ասել է Արաղչին:

Նախարարը հավելել է, որ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունն այժմ գնահատում է միջուկային օբյեկտներին հասցված վնասի մասշտաբները և հարստացված ուրանի պաշարների վիճակը:

Ավելի վաղ ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ գրել էին, թե ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնասներ չեն կրել, և Թեհրանը կարող է վերսկսել իր միջուկային ծրագիրն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հերքել է այդ լուրերը՝ նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտները Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում, որոնց հարվածներ են հասցվել հունիսի 22-ի գիշերը, լիովին ոչնչացվել են: Բացի այդ, Սպիտակ տունը վստահեցրել է, որ Վաշինգտոնի ունեցած տեղեկատվության համաձայն՝ Իրանին չի հաջողվել նախապես հեռացնել միջուկային նյութերն այդ համալիրներից:

Իրան

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների. Արաղչի

Հայերեն فارسی Русский

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը