Իրավունք

Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

2 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

ՀՀ մայրաքաղաքում հուլիսի 14-ից 21-ը իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6 062 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 201 ավտոմեքենա։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 366 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 1 484, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում ծխելու՝ 528, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 374, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 66 և 2054 այլ իրավախախտում։ 171 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 427-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 63-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 164-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 64 անձ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15 366 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 270 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 250 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 600, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 70, չամրակապված վարելու՝ 4854, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 208, վարելու ընթացքում ծխելու՝ 380, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 578, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 24, արագության գերազանցման՝ 1840 և 4142 այլ իրավախախտում։ 447 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1633-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 211-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 168-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 54 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում