Չինաստան

Չինաստանում հորդառատ անձրևները նոր հեղեղումների ու սողանքների վտանգ են առաջացրել

1 րոպեի ընթերցում

Չինաստանում հորդառատ անձրևները նոր հեղեղումների ու սողանքների վտանգ են առաջացրել

Չինաստանի հարավային շրջաններում մոլեգնող փոթորիկները հեղեղումների ու սողանքների սպառնալիք են առաջացրել։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ փոթորիկները հաջորդել են մեկ օր առաջ Հոնկոնգում գրանցված Wipha թայֆունին, որը հասցրել էր իր հետևից մեծ ավերածություններ թողնել։

Մասնավորապես, թայֆունի հետևանքով 26 մարդ վնասվածքներով դիմել էր հիվանդանոց, քամին արմատախիլ էր արել ծառեր, վնասել էր շինություններ։ Դադարեցվել էին թռիչքները, իսկ 280 մարդ տեղափոխվել էր ապաստարաններ։ 

Չինաստանի ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ մինչև հուլիսի 22-ի առավոտ տեղատարափ անձրևներ են սպասվում Չինաստանի հարավային ափամերձ Գուանդուն, Գուանսի, Հայնան և Ֆուջիան նահանգներում։ Ծառայությունից նախազգուշացրել են հեղեղումների, սողանքների ու ուժեղ քամու մասին։ 

Ակնկալվում է, որ փոթորիկը ժամեր անց կհարվածի Վիետնամի հյուսիսային ափերին։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում