Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ 38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Հայերեն Русский