Ռուբեն Հակոբյանը կալանավորվել է երկու ամսով
1 րոպեի ընթերցում

Դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-իր էջում այս մասին գրել է նրա որդին՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
Քրեական գործի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան գլխավոր վարչությունում ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Հակոբյանը 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցին տված հարցազրույցում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա դատախազի որոշմամբ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։
Կարդացեք հոդվածը` Русский