ՏՏ

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

2 րոպեի ընթերցում

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունը Սոֆիայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն  է տարածել ՀՀ ԲՏԱ նախարարությունը։ 

Բացման խոսքով հանդես են եկել միջկառավարական հանձնաժողովի համանախագահները՝ Բուլղարիայի փոխվարչապետ, նորարարությունների և աճի նախարար Տոմիսլավ Դոնչևը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Այնուհետև կայացել է տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության՝ միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի արձանագրության ստորագրումը, որից հետո երկու երկրների համանախագահների կողմից վավերացվել է փոխըմբռնման հուշագիր՝ տեխնոլոգիական նորարարության և գիտահետազոտական գործունեության ոլորտում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Բուլղարիայի նորարարությունների և աճի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ։

Հուշագիրը նախատեսում է համագործակցության խորացում մի շարք ռազմավարական ուղղություններով՝ արհեստական բանականություն, տիեզերական հետազոտություններ, թվային առողջապահություն և կենսատեխնոլոգիաներ, ՏՏ մասնագետների փոխանակում և ստարտափ էկոհամակարգի զարգացում։

Կողմերը հուշագրով հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու նորարարությանը, նպաստելու թվային և կանաչ անցմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և գիտական հետազոտությունների կիրառական արդյունքների իրականացմանը։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում