Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին
1 րոպեի ընթերցում

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում ծաղիկներ են խոնարհել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որոնք զոհվել են մի խումբ անձանց կողմից 2016-ի հուլիսին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք ներխուժման հետ կապված իրադարձությունների ժամանակ։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
«Ինը տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 17-ին, մի խումբ զինված անձինք ներխուժեցին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք:
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին ու պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: